Ռուսական ընդդիմության համակարգող խորհուրդը մարտի 16-ի նիստում 2013թ. ապրիլ-մայիսի բողոքական գործողությունների ծրագիր է մշակել, որը համացանցում հրապարակել է խորհրդի անդամ Ալեքսեյ Նավալնին։
2013թ. գարնանը զանգվածային երկու ցույցեր կանցկացվեն՝ ապրիլի 6-ին եւ մայիսի 6-ին։ Մայիսի ցույցը հավանաբար Բոլոտնայայում կանցկացվի եւ կնվիրվի 2012թ. մայիսի 6-ին Բոլոտնայայի դեպքերի տարելիցին։
Ապրիլի 13-ին, 20-ին եւ 27-ին, ընդդիմությունը քաղաքի կենտրոնում սպիտակ ժապավեններով զբոսանքներ կկազմակերպի
Մայիսի 1-ից 5-ը Մանեժնայայում շուրջօրյա պիկետ է նախատեսվում, իսկ ապրիլի 7-ից 30-ն ընկած հատվածում «Բոլոտնայայի գործով» ձերբակալվածների աջակցության օրեր են նախատեսված։




























