Ոստիկանությունն առանց մեղադրանք ներկայացնելու ազատել է մարտի 16-ին Մոսկվայում ձերբակալված «Դրուգայա Ռոսիա»-ի ակտիվիստներին։
Կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Ավերինը հայտնել է, որ Իվան Դրոզդովին գրեթե անմիջապես բաց են թողել։ Դմիտրի Կոլեսնիկովին էլ բացատրել են, որ նա նման է հայտնի Ալեքսանդր Կարնաուխովի վրա հարձակման կասկածյալին։ Կարնաուխովին հունվարին կրակել էին տրավմատիկ ատրճանակից։ Քննչական խումբը նրան նմանեցրել էր տեսագրության կադրերի կասկածյալներին։ Դրանից հետո ակտիվիստից ներողություն էին խնդրել եւ բաց թողել, հայտնում է polit.ru-ն։
Նշենք, Դմիտրի Կոլեսնիկովը եւ Իվան Դրոզդովը ձերբակալվել էին ընդդիմության արտոնված հանրահավաքից վերադառնալիս։ Նրանց ասվել էր, որ իրենք սպանության կասկածյալ են։




























