Մարտի 17-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Բորյան փողոցի 4 շենքի թիվ 21 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 4 բնակիչները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, գազատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: