Չեմ կարծում, թե խորհրդարանում Հանրապետական կուսակցության եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ բանակցությունները ձախողվել են, եւ մենք պատրաստ ենք քննարկե հարցերը, որ դուք քննարկման եք ներկայացրել: Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին, հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին, թե ՀՀԿ-ն հայտարարել էր, թե ինքը կդառնա արտահերթ նիստի նախաձեռնության հեղինակը, սակայն օրինագիծը չի ներկայացվել, զուգահեռաբար հրաժարվել են «Ժառանգության» ներկայացրած եւ մյուս խմբակցությունների հավանությանը արժանացած օրինագծից:
« Մենք քննարկել ենք ձեր առաջարկները եւ անգամ առաջարկել են փոփոխություններ անել, սակայն բոլորը, բացի «Ժառանգություն» խմբակցությունից, կողմ են արտահայտվել: Ուստի մենք հետաձգել ենք մեր առաջարկը, եւ ես կոչ եմ անում բոլոր խմբակցություններին, քաղաքական ուժերին կրկին հավաքվել եւ քննարկել այդ հարցը»,- նշել է Աբրահամյանը:
Ի պատասխան Հակոբյանը նշել է, թե ՀՀԿ-ն պետք է արտռահերթ նիստ նախաձեռներ` անկախ նրանից, որեւէ խմբակցություն առաջարկ կներկայացնի, թե՝ ոչ: «Հայտարարում եմ, որ «Ժառանգությունն» այլեւս չի մասնակցում այդ բանակցություններին: Դուք կարող էիք արտահերթ նիստի նախաձեռնողը դառնալ, նույնիսկ եթե մեր առաջարկը ձեզ դուր չէր գալիս: Այսօրվա դրությամբ խորհրդարանը պետք է ապացուցի, որ ընտրված օրենսդիր մարմին է»,-ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, ինչին խորհրդարանի խոսնակն արձագանքել է. «Պարոն Հակոբյան, դուք խոսում եք խորհրդարանի վարկի մասին, ուստի ես չեմ ուզում քննարկել այդ հարցը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























