«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւը, ինչպես եւ խոստացել էր, դիմել է Գնխավոր դատախազություն եւ Քննչական կոմիտե` խնդրելով քրգործ հարուցել «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Իսաեւի դեմ: Գուսեւը Իսաեւի հայտարարությունները գնահատում է որպես իր թերթի աշխատակիցների դեմ ուղղակի սպառնալիք:
Նա խնդրել է գործ հարուցել «Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու» հոդվածով, նաեւ պետական պաշտպանություն հատկացնել փոխխմբագիր Մուժդաբաեւին ու լրագրող Գեուրգի Յանսին:
Նշենք, որ Իսաեւի կտրուկ արձագանքը հարուցել էր «ՄԿ»-ում մարտի 16-ին հրապարակված «Քաղաքական պոռնկությունը փոխում է սեռը» հոդվածը, որում քննադատություններ կային Իրինա Յարովոյի, Եկատերինա Լախովայի եւ Օլգա Բատալինայի դեմ:



























