Երեկ՝ մարտի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արգավանդի խաչմերուկում գտնվող բուքմեյքերական կենտրոնում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն օրը առավոտյան հաճախորդներից մեկը տանուլ է տվել մոտ մեկ միլիոն դրամ եւ զայրույթից գլուխը կորցրած՝ մոխրամանով հարվածել է «Վիվարո»-ի աշխատակցի գլխին, ով 22 տարեկան է:
Վերջինս գիտակցությունը կորցրել է, ինքն էլ դրամարկղից հափշտակել է մոտ մեկ միլիոն դրամն ու դիմել փախուստի: Մինչ այս պահը հաճախորդին չեն հայտնաբերել:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ:




























