Բաքվում կայացել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Սաֆար Աբիեւի հետ։ Նախարարները սկզբում հանդիպել են լայն կազմով, իսկ հետո՝ դեմ առ դեմ։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում վրաց-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաեւ հետաքրքրվածություն են արտահայտել դրա հետագա զարգացման գործում, հաղորդում է 1news.az-ը։
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները 2013 թվականի երկկողմանի համագործակցության նախագիծ են ստորագրել։




























