Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Եվլախի զորամասում ծառայող զինվոր Էլվին Նիֆթիզադեի մահվան սարսափելի մանրամասները: Հաղորդվում է, որ զինվորն իրեն  ճաշից հետո վատ է զգացել, այդ պատճառով էլ տարվել է զորամասի բուժկետ: Զննման հետեւանքով հայտնաբերվել է ճնշման կտրուկ անկում, հիվանդին տեղափոխել են Եվլախ քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Էլվինին չի հաջողվել փրկել:

haqqin.az-ը հայտնում է, որ ռազմական դատախազության աշխատակցի մասնակցությամբ դիահերձում է կատարվել, որն օրգանիզմում եւ մարմնում ոչ մի արտաքին եւ ներքին վնասվածքներ չի հայտնաբերել: Զուգահեռ լուրեր են տարածվել, որ զինվորը մահացել է ստացված հրազենային վերքից:

Սակայն զոհվածի զարմիկ Ուլվի Ղուլիեւը musavat.com-ին հայտնել է, որ զինվորին սպանել է սեփական հրամանատարը: Էլվինին սպանել էր հրամանատարը` քնած ժամանակ նրա գլխին աթոռակով հարվածելով: 

Քնած մարդկանց սպանելն ադրբեջանական «հերոսների» ոճն է: Հիշենք հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար «ազգային հերոս» հռչակված Ռամիլ Սաֆարովի դեպքը: Այնպես որ, զորամասի հրամանատարին կոչումի բարձրացում է սպասվում: