Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը ընտրվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի (ԵՊՃՀ) կառավարման խորհրդի նախագահ: Մինչ այդ՝ ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն էր վարչապետի խորհրդական, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը:

Սամվել Նիկոյանը առաջադրված միակ թեկնածուն էր: Նշենք, որ կառավարման խորհուրդ նա ընդգրկվել էր մեկ ամիս առաջ: Նիկոյանը նույնպես Պոլիտեխնիկի շրջանավարտ է:

Նշենք նաեւ, որ Երեւանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, իսկ տնտեսագիտական համալսարանինը՝ Հովիկ Աբրահամյանը: