Այսօր՝ մարտի 19-ին, ժամը 09.30-ի դրությամբ՝ հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաշաթաղում տեղում է ձյուն:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:



























