«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)»-ի Կորյուն 19 հասցեում գտնվող տարածքից 250 քառ. մետր կհատկացվի կամերային թատրոնի նոր մասնաշենքի կառուցման համար:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության առաջարկությամբ՝ որոշման համապատասխան նախագիծը մտել է ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգ;
Հողահատկացումը հիմնավորվել է նրանով, որ թատրոնը տարածքային լուրջ պրոբլեմներ ունի՝ այն ի սկզբանե հարմարեցվել է չորս հարկանի բնակելի շենքի առաջին հարկում, զբաղեցնելով խիստ սահմանափակ տարածք:
Կամերային թատրոնի համար այժմ էական է փորձադահլիճի, բեմական հանդերձանքի, կարի, դեկորացիաների արհեստանոցների, վարչական եւ այլ սենյակների գոյության պահանջը, ինչը հնարավոր է ապահովել միայն թատրոնին լրացուցիչ տարածքների տրամադրման շնորհիվ:



























