Մարտի 19-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհին` Սառնակունք գյուղի մոտակայքում, ավտոմեքենան խափանվել է, ներսում կա հղի կին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 23-ամյա Վ. Հայրապետյանին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին, նա հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ վերջացել է «ՎԱԶ-2107» մակնիշի 05 LL 215 պետհամարանիշով ավտոմոքենայի վառելիքը:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան քարշակել են մոտակա գազալցակայան: