Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը երկարացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի՝ լոգոյի մրցույթի ժամկետը՝ մարտի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը:

Հանձնաժողովի քարտուղարությունից հիշեցնում են, որ մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետեւյալ պահանջները.

•        արտահայտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեության նպատակը եւ առաքելությունը,

•        ունենան պարզ լուծումներ եւ դիպուկ կարգախոս:

Նախագծերը պետք է ներկայացվեն էսքիզի տեսքով` A4 ֆորմատով, ստվարաթղթի վրա, 2 տարբերակով` մոնոխրոմ եւ գունավոր, ինչպես նաեւ էլեկտրոնային տարբերակով:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր մրցանակ` 500.000 դրամի եւ երկու խրախուսական մրցանակ` 250.000-ական դրամի չափով:

Հայտերը պետք է ներկայացվեն մինչեւայս տարվա դեկտեմբերի 1-ը` Երեւան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտ հասցեով:

Մանրամասների համար զանգահարել` 39-09-81 հեռախոսահամարով: