Իրանը ընդհուպ մոտեցել է ատոմային զենքի ստեղծման պոտենցիալին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալլենը՝ հանդես գալով Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, որտեղ նա ժամանել է Իսրայելից, հաղորդում է ISRA գործակալությունը:

Ծովակալի խոսքով, դեռ հնարավոր է երկխոսություն վարել ատոմային խնդրի կարգավորման նպատակով, բայց ԱՄՆ-ը սկզբունքորեն չի բացառում Իրանի ատոմային հավակնությունների ռազմական կասեցումը:

Ընդ որում, ծովակալն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը նախընտրում է իրանական խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

Ըստ Մալլենի՝ Իսրայելն ամբողջությամբ կիսում է այդ հարցում ԱՄՆ մոտեցումը: