Ամերիկյան ու կանադական թերթերը իրենց փետրվարի 16-ի համարներում հեգնում են Վանկուվերի ձմեռային օլիմպիադայում Ադրբեջանի հավաքականի մարզիկների մարզահագուստը: Մասնավորապես, տեղի մամուլի զարմանքի առարկա է դարձել այդ երկրի հավաքականի մարզահագուստի շալվարը՝ ծածկված բազմագույն զարդանկարներով:

«Հստակ է միայն այն, որ դա Ադրբեջանի դրոշի գույներն են, բայց թե ինչով է պայմանավորված նման „թիթիզությունը“, պարզ չէ»,- գրում է New York Times-ի թղթակիցը հավելելով, որ Ադրբեջանի հավաքականի մարզահագուստը Օլիմպիադայում ամենավատն է:

Իսկապես, այդ մարզահագուստի շալվարը հիշեցնում է երեխայի գիշերանոց եւ ոչ մի կերպ չի համապատասխանում սպիտակ բաճկոնի եւ նույնպես սպիտակ մորթե գլխարկի հետ:

Ադրբեջանի օլիմպիական կոմիտեում չեն կարողացել պատասխանել, թե ով է այդ մարզահագուստի դիզայնի հեղինակը եւ ում է պատկանում գույնզգույն շալվարի գաղափարը: