Իսպանական Լինարեսում շարունակվող շախմատային սուպերմրցաշարի շրջանակներում կայացան 4-րդ տուրի հանդիպումները։
Միմյանց հետ հանդիպեցին Գելֆանդ – Թոփալով, Հաշիմով – Արոնյան և Գրիշչուկ – Վալյեխո զույգերը։ Բոլոր չորս հանդիպումներում արձանագրվեց ոչ-ոքի։
Մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի. Գրիշչուկ, Թոփալով՝ 2,5-ական միավոր, Արոնյան, Վալյեխո՝ 2, Հաշիմով, Գելֆանդ՝ 1,5։
5-րդ տուրում միմյանց հետ կմրցեն Թոփալով – Գրիշչուկ, Վալյեխո – Հաշիմով և Արոնյան – Գելֆանդ զույգերը։




























