Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի հունվարին կազմել է 2600 մարդ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվարին Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,5 տոկոսով կամ 67-ով։
2013-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելությունների թվով ամենամեծ անկումը գրանցել են Սինգապուրի քաղաքացիները՝ 42 տոկոս, որին հետեւել են Իսլանդիայի քաղաքացիները՝ 37 տոկոս անկումով։
Նշենք, որ նախորդ տարի հունվարին Թուրքիա էր այցելել 2667 հայաստանցի. Իսկ ամբողջ 2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։




























