Նոր Գեղի գյուղի Անդրանիկի փողոցի 29 հասցեում 6 անչափահաս երեխա է մեծանում, ովքեր օրվա հացի խնդիր ունեն: Այս մասին NEWS.am-ին ահազանգում է նրանց մայրը՝ Լուսինեն Ասրյանը, ով լուրջ առողջական խնդիրներ ունի:
Ընտանիքը զուրկ է գոյատեւելու տարրական պայմաններից: Ապրում է վագոն- տնակում, որտեղ էլեկտրաէներգիայի պարտքերի պատճառով նույնիսկ ջեռուցում չկա: Երեխաները քնում են բետոնածածկ հատակին: Խոնավ ու անմարդկային պայմաններում ապրող երեխաներից 2-ը հիվանդ են:
4-ամսական փոքրիկը վիրահատության կարիք ունի: Ընտանիքը մատնված է սովի: Առողջական խնդիրների ու երեխաների խնամքի պատճառով Լուսինեն չի կարողանում աշխատել: Իսկ նպաստը չի բավականացնում նույնիսկ հաց գնելու համար: Երեխաները տաք հագուստի ու սննդի կարիք ունեն:
Տվյալ ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով`077 81 77 19:



























