Թուրքական մամուլում խիստ քննադատություններ են տեղում Գերմանիայի իշխանությունների դեմ, որոնք համարձակվել են թուրքական պատմական ֆիլմը ցուցադրել +18 զգուշացման տակ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Գերմանիայի իշխանությունները պատմական «խայտառակ» քայլ են կատարել` թուրքական «Չանաքքալե. Ճանապարհի վերջը» պատմական ֆիլմը հասարակությանը հրամցնելով +18 զգուշացումով, երբ այն Թուրքիայում էկրան է բարձրացել +7 զգուշացումով։

Նշվում է, որ նույն զգուշացումով են ցուցադրության թույլատրել նաեւ ավստրիական իշխանությունները։

Հիշեցնենք, որ «Չանաքքալե. Ճանապարհի վերջը» ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհայինի ժամանակ Չանաքքալեում  Հասան անունով զինվորականին պաշտպանելու համար ճակատ մեկնած Մուհսինի մասին։