Փետրվարի 23 –ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Հարավային Կովկասի հակամարտությունները» թեմայով գիտաժողով։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցության միջազգային քարտուղար Նեսթան Կիրտաձեն՝ Թբիլիսիում ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւի հետ ունեցած հանդիպումից հետո։
Կիրտաձեի խոսքով, գիտաժողով անցկացնելու հարցը հանդիպմանը բարձրացել է հենց ինքը։ Այն որոշել են անցկացնել Աստանայում։ Ներկայումս ճշտվում է երկրների ցանկը, որոնք հրավիրվելու են գիտաժողովին։
Նեսթան Կիրտաձեի նաեւ նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը բարի կամք է դրսեւորել եւ հայտնել, որ ԵԱՀԿ-ն կանի հնարավորինը, որպեսզի վերականգնի իր առաքելությունը Վրաստանում։




























