Բակո Սահակյանը պարգեւատրել է տնտեսության, առողջապահության, կրթության տեղեկատվության, մշակույթի, սպորտի ոլորտներում մեծ ներդրում ունեցած մի խումբ մարդկանց։ Ինչպես NEWS.am –ին հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը՝ ընդգծելով կարեւոր դերակատարությունը՝ հատկապես երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։

Ներկաների խնդրանքով ԼՂՀ նախագահը անդրադարձել է հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցերի։

Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել Առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ Սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը։