Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը դատական հայց է նախապատրաստել 2009-ի հոկտեմբերին Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռից եւ Մահմուր ճամբարից Թուրքիա եկած եւ հանձնված քրդերի դեմ:

Դատախազության հայցը վերաբերվում է 2009-ի դեկտեմբերի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի մասնաճյուղի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հյուսիսային Իրաքից եկած քրդերի ելույթներին:

Հայցը ներկայացվել է Թուրքիա եկած 34 հոգանոց խմբից 17-ի դեմ` «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու (PKK)» մեղադրանքով: Հիշյալ մեղադրանքը հաստատվելու դեպքում, մեղադրվողներին սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում: