Թուրքիայի Քասթամոնու նահանգի Սիփահի գյուղի ճանապարհներն այնքան վատ վիճակում են, որ գյուղացիները երբեմն հիվանդներին դագաղի մեջ դրված են հասցնում մոտակա հիվանդանոցներ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիփահի գյուղի բնակիչներից Մուրադ Սալջըօղլուն նշել է, որ իշխանությունները մեկ ծառ չկտրելու համար լեռան մեջ ճանապարհ են փորում, սակայն մեկ դար է ինչ իրենց գյուղում ճանապարհ չկա։

Սալըջըօղլուն պատմել է, որ երբ ինքը եւս հիվանդացել է, հարազատներն իրեն հիվանդանոց հասցնելու համար դագաղի մեջ են տեղադրել, քանի որ մեքենաները չեն կարողանում գյուղ մտնել։ «Ես ըմբոստացա՝ ասելով, որ դեռ չմահացած ինձ դագաղի մեջ են դնում, սակայն այլ ճար չկար»,-նշել է Մուրադ Սալջըօղլուն։