Ռուսաստանը պատրաստ է վերանայել  Կիպրոսի տնտեսության օգնությանն ուղղված ցանկացած առաջար, այդ թվում նաեւ կղզում ռազմածովային կայանի տեղակայման վերաբերյալ, սակայն առաջին հերթին խնդիրը պետք է լուծի ԵՄ-ն: Այդ մասին եվրոպական հրատարակությունների հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Կիպրոսը ԵՄ-ի անդամ է... Մենք սկզբնապես եվրոպական գործընկերների հետ պայմանավորվել ենք հետեւյալ կերպ. նրանք Կիպրոսի վճարունակության վերականգնման միջոցներ են առաջարկում, մենք դիտարկում ենք իրենց առաջարկությունները եւ նոր դրանից հետո որոշում մեր անելիքը», - ասել է նա: «Սակայն սկզբում կդիռտարկենք ԵՄ-ի առաջարկները, ընդ որում՝ ցակալի է, որ  դրանք համապատասխանեն միջազգային իրավունքի կանոններին եւ ներքին օրենսդրությանը», - հավելել է վարչապետը:

Մեդվեդեւն ընդգծել է, որ  Ռուսաստանը չի հրաժարվում հետագա օգնության հարցը քննարկելուց: Նա պատմել է, որ Կիպրոսից եկած գործընկերները մի շարք առաջարկություն էին ներկայացրել: «Սակայն դեռ ոչ մի նոր բան մենք չլսեցինք», - ասել է Մեդվեդեւը:

Այն հարցին, թե կարող է արդյոք Ռուսաստանը գնել Կիպրոսում գազի հանքավայրեր, Մեդվեդեւը խոստովանել է, որ «դա դժվար հարց է»: «Երկրորդ, ես այնքան էլ չեմ հասկանոմ արժեքը, եւ բացի այդ այնտեղ խնդիրներ կան Թուրքիայի հետ: Այդ պատճառով էլ դա քննարկման համար շատ դժվար հարց է», - ռուս վարչապետի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեդվեդեւը կղզում իրադրությունը բնութագրել է որպես  շատ դժվար. «ինչ վճիռ էլ կայացվի, նրանց բանկային համակարգը կթուլանա: Եթե դա է ԵՄ-ի որոշումների նպատակը, ապա դրանք շատ տարօրինակ որոշումներ են: Ամեն դեպքում, բացասական հետեւանքներ հաստատ կլինեն: Այժմ խնդիրը դրանք նվազեցնելն է` եւ Կիպրոսի, եւ ամբողջ միջազգային ֆինանսական համակարգի համար»: