Հայաստանում փետրվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 40 դեպքից` 39-ը, խուլիգանության 7 դեպքից` 5-ը: Բացահայտվել է նաեւ գողության 70 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 2 եւ խուլիգանության 1 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել են նաեւ նախկինում կատարված սպանության 1, մարմնական վնասվածք հասցնելու` 4 եւ խուլիգանության 1 դեպքերը:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 62-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: