«Ձիու» սկանդալի կենտրոնում հայտնված շվեդական Axfood առեւտրային ցանցը որոշել է մսային կիսաբաֆրիկատները, որոնց մեջ ձիու միս էր հայտնաբերվել, փոխանցել Սուրբ Կլարայի եկեղեցուն: Մոտ հինգ տոննա սառեցված լազանյան կբաժանվի Ստոկհոլմում ապրող աղքատներին:

«Շատերին վրդովեցնում էր, որ այդքան շատ ուտելի միսը պետք է թափվի: Սակայն մինչ օրս պարզ չէր, թե ինչպես պետք է դա օգտագործել»,- ասվում է Axfood-I հաղորդագրության մեջ:

Սանիտարական գերատեսչությունը սկզբից դժգոհում էր նման ակցիայի դեմ, սակայն, ի վերջո, համաձայնություն է տվել, որ լազանյան հատկացվի աղքատներին:

2013թ. փետրվարին Գերմանիայի տնտեսական զարգացման նախարար Դիրկ Նիբելը եւս առաջարկել էր աղքատներին բաժանել ձիու մսով կիսաֆաբրիկատները: Սակայն գերմանական ընդդիմությունը քննադատել էր նրան` առաջարկը վիրավորական համարելով: