Կիպրոսի խորհրդարանն այսօր՝ մարտի 22-ին, ձեռնամուխ կլինի պլանի քննարկմանը, որը նախատեսում է բաժանել երկրի երկրորդ խոշորագույն բանկը, ֆինանսական տրանսակցիաների սահմանափակում մտցնել: Եթե վարկատուները հավանություն չտան այդ պլանին մինչեւ մարտի 25-ը, կղզուն սնանկացում եւ եվրոյի գոտուց հեռացում է սպառնում:

Ըստ այդ պլանի՝ Կիպրոսում մեծությամբ երկրորդը հանդիսացող Laiki բանկը պիտի բաժանվի «լավի» եւ «վատի», բոլոր խոշոր ավանդները փոխանցելով առաջինին:

Արդյունքում «լավ» Laiki-ն կարող է շարունակել աշխատանքը, որտեղ մինչեւ 100 հազար եվրոյի ներդրումները կպաշտպանվեն, այն կարող է միանալ Bank of Cyprus-ի հետ:

Միաժամանակ «վատ» բանկի խոշոր ներդրողները եւ այլ վարկատուները կարող են կորցնել իրենց միջոցները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եթե բանկը չբաժանվի, այն «անմիջապես կսնանկանա եւ կդադարեցնի գործունեությունը, որը աղետալի կլինի բանկային համակարգի աշխատողների, ներդրողների, նաեւ ողջ երկրի տնտեսության համար»: Այդ մասին Financial Times-ին ասել է Կիպրոսի ԿԲ նախագահ Պանիկոս Դիմիտիադիսը:

Նոր պլանը պետք է կրճատի Կիպրոսի բանկային համակարգի փրկության ընդհանուր գումարը եւ աջակցի երկրի խոշորագույն բանկին՝ Bank of Cyprus-ին: