Ռուսաստանը մտադիր է զենիթահրթիռային (ЗРС) С-300 համալիրներ մատակարարել Իրանին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվում է։

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։

«Իրան (ЗРС) С-300 մատակարարումը ձգձվում է տեխնիկական խնդիրների պատճառով»,-հայտարարեց Ֆոմինը, որը Նյու Դելիում անցկացվող «ДефЭкспо-2010» սպառազինության ցուցահանդեսում ղեկավարում է Ռուսաստանի պատվիրակությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ փոխանցել այդ համալիրները Իրանին, քանի որ դա կարող է խանգարել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի միջեւ սկսված երկխոսությանը։ Բացառված չէ, որ դա Ռուսաստանի պատասխան քայլն է Ռումինիայում հակահրթիռային համակարգեր տեղադրելու ԱՄՆ-ի մտադրությանը։

Նշենք, որ Ռումինիայում հակահրթիռային համակարգեր տեղադրելու մասին ԱՄՆ հայտարարությունից հետո ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը իր բլոգում գրել էր, որ ամերիկացիները եւ նրանց դաշնակիցները նորից փորձում են «արջին փակել որջում»։ Քանի անգամ պետք է զգուշացնել, որ դա վտանգավոր է։ Արջը դուրս կցատկի եւ դաս կտա վայ որսորդներին։