Այսօր առավոտյան Թուրքիայի 23 նահանգներում միաժամանակ գործողություն է իրականացվել օրենքից դուրս գործող «Հիզբութ Թահրիր» կազմակերպության դեմ, որի արդյունքում ձերբակալվել է մոտ 200 հոգի: Այս մասին հայտնում է թուրքական «Sonsayfa» կայքէջը:
Միայն Անկարայում Ահաբեկչության դեմ պայքարի վարչության ջոկատները մոտ 20 հասցեներում միաժամանակ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է 20 անձ եւ բռնագրավվել մի շարք փաստաթղթեր:
Նշենք, որ «Հիզբութ Թահրիր» կազմակերպությունը ստեղծվել է 1952 թվականին, Թահիյուդին Նեբհանիի (Անկախություն կուսակցություն) կողմից: Կառույցը մի որոշ ժամանակ համագործակցել է «Մուսուլմանական եղբայրների» հետ, այնուհետ հանդես է եկել սեփական ռազմավարությամբ: Նրա հիմնական նպատակն է կրկին ստեղծել համաշխարհային իսլամական պետություն եւ խալիֆայություն եւ դրա համար օգտագործում է ուսուցողական, քարոզչական մեթոդներ:




























