Փետրվարի 18-ին՝ Վլադիվոստոկից հարավ-արեւմուտք գտնվող ռուս-չինական-հյուսիսկորեական սահմանին Ռիխտերի սանդղակով 6.7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
5.8 մագնիտուդ հզորուրությամբ ցնցումների օջախը գտնվել է 562.5 կմ խորությունում։
Երկրաշարժը զգացվել է Չինաստանում, Կորեայի հյուսիսում եւ Ճապոնիայում։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, Պեկինի բարձրահարկ շենքերը մեկ րոպեի չափով ճոճվել են։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զոհեր եւ ավերածություններ չկան։
Regions.ru-ի տվյալներով, ցունամիի վտանգ եւս չկա։



















