Վանկուվերում ընթացող Օլիմպիական խաղերի ընթացքում Ամերիկացի չմշկավազորդ Շանի Դեւիսը ոսկին է նվաճել 1000 մետր մրցարշավում:

Երկրորդը եղել է Տաե-Բոմ Մոն (Հարավային Կորեա), իսկ երրորդը՝ Չադ Հեդրիկը (ԱՄՆ):

Ինչ վերաբերում է ռուս չմշկավազորդներին, նրանք դուրս մնացին մեդալների համար պայքարից: Նրանցից լավագույնը Եվգենի Լալենկովն էր, որ ցույց տվեց 11-րդ արդյունքը: