Հայաստանի դիվանագիտական աղբյուրներից News.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ առաջիկայում երեք երկրների նախագահների այց է սպասվում Հայաստան։ Աղբյուրը սակայն չի մանրամասնել նրանց այցերի ժամկետները եւ ծրագրերը։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը եւ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը Հայաստան են ժամանելու առաջին անգամ։
Հատկանշական է, որ այս օրերին պաշտոնական այցով Երեւանում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, իսկ մինչ այդ Հայաստան էր ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։



























