Պատժամիջոցները, որոնց վրա աշխատում է միջազգային հանրությունը, պետք է ուղղվեն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, մասնավորապես` նրա առեւտրային շահերի դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը BBC-ին տված հարցազրույցում, որ տեղադրվել է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում:
Քլինթոնը կոչ է արել հստակ ահազանգ հնչեցնել Իրանից եկող վտանգի վերաբերյալ: ԻՀՊԿ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում պետքարտուղարը բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի աջակցությունը:
«Իմ կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն կոնկրետ քայլերը, որին աջակցում է երկիրը, կդառնան հուժկու ահազանգ»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին հայտնի դարձան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ-ի ծրագրի մասին՝ Իրանի տնտեսության եւ հրթիռային ու ատոմային ծրագրերում այդ կառույցի մասնակցության պատճառով:
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սթյուարթ Լեվին, որ հինգ տարի համակարգել է ամերիկյան գործողությունները իրանական տնտեսության դեմ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին որակել է որպես «արդարացված թիրախ»:



















