Սուխումը կամային որոշում է կայացրել փոփոխություններ կատարել անշարժ գույքի մասին օրենքում, որը թույլ կտա ՌԴ քաղաքացիներին հող եւ շինություններ գնել Աբխազիայում նույն պայմաններով, ինչ հանրապետության քաղաքացիները: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին հայտնել է Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը:

Նախկինում տունը կամ բնակարանը Սեւ ծովի ափին ՌԴ քաղաքացիները կարող էին միայն ձեւակերպել Աբխազիայի քաղաքացու վրա, ինչը հաճախ հանգեցնում է գույքային ընդհարումների: Ըստ նախարարի՝ փոփոխությունները նախատեսվում է ներկայացնել խորհրդարանի քննարկմանը արդեն առաջիկա ամիսներին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փետրվարի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ շատ ռուսաստանցիներ դիմում են նախարարություն՝ Աբխազիայում իրենց սեփականության զավթման հարցով: Այդ կապակցությամբ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, թե Մոսկվան չի ահագնացնում իրավիճակը, սակայն լուրջ է վերաբերվում եւ քննարկում է այն աբխազ դիվանագետների հետ:

Gordon Rock անշարժ գույքի գործակալության փոխանցմամբ՝ ռուսաստանցիների բաժինը Աբխազիայում օտարերկրացիների կողմից գույքի գնման ոլորտում կազմում է 85 տոկոս:

10 տոկոսը կազմում են թուրքերը, 2-ը՝ Ուկրաինայի բնակիչները, 3-տոկոսն էլ՝ այլ երկրների քաղաքացիները: