Կարսում փետրվարի 20-ին կազմակերպվելու է համաժողով՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Կարսի պայմանագիրը» թեմայով։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու են Կարսի կովկասյան համալսարանի, Նախիջեւանի համալսարանի դասախոսներ, ինչպես նաեւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը։
«Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Աքթաշը նշել է, որ այս քննարկումը կազմակերպվում է՝ կարեւորելու համար Կարսի ռազմավարական կարեւորությունը Կովկասում եւ վերլուծելու 1921-ի Կարսի պայմանգիրը։ Աքթաշը պնդել է, որ այս քննարկումը լավ պատասխան կլինի հայկական Սփյուռքին։




























