Այն պահին, երբ Բորիս Բերեզովսկիի թիկնապահը նրա մարմինը հայտնաբերել է լոգարանի հատակին, «նրա վզին հանգույց է եղել»:

Այդ մասին գրում է The Independent-ը՝ վկայակոչելով Թեմզ-Ուելի ոստիկանության գլխավոր տեսուչ Մարկ Բիսելի հայտարարությունը, որը վերջինս արել էր Կորոների դատարանում Բորիս Բերեզովսկու մահվան հանգամանքերի քննության բացման առիթով, մեջբերում է  gazeta.ru-ն : Sky News-ը նույնպես հայտնում է, որ Բորիս Բերեզովսկին հայտնաբերվել էր պարանը վզին: 

Այսօր ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները, վկայակոչելով օլիգարխի ընտանիքի աղբյուրներին, հայտնել էին, որ դիահերձման արդյունքներով՝  կոտրված է եղել Բերեզովսկիի կողոսկրը: Միաժամանակ հստակեցվում էր, որ գործարարի մարմնին փորձագետները կապտուկներ չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ գործարարի մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 23-ին՝ շաբաթ օրը: Բ. Բերեզովսկու մարմինը գտել էր նրա թիկնապահը՝ օլիգարխի Լոնդոնից ոչ հեռու գտնվող առանձնատանը: