Բորիս Բերեզովսկին կարող էր մեռած լինել մահից 18 ժամ առաջ, նման տվյալներ են ստացվել նրա մահվան փորձաքննության արդյունքում:
Անգլիական Վինձորում մարտի 28-ին կայացել են ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվան գործով առաջին քննչական լսումները: Նրա մահվան գործն օրեցօր ավելի տարօրինակ եւ խորհրդավոր փաստերով է հարստանում: Լսումները տեւել են ընդամենը կես ժամ, որից հետո Բերքշիր կոմսության քննիչ Պիտեր Բեդֆորդը որոշել է դադարեցնել այն:
Ոստիկանական հետաքննությունը ղեկավարող Մարկ Բիսսելը հայտնել է, թե վերջին անգամ Բերեզովսկուն կենդանի տեսել էին մարտի 22-ի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 21:05-ին (օլիգարծը մահացել էր մարտի 23-ին, առավոտյան 11-ին): Ըստ Բիսսելի, իերնք չեն բացառում «երրորդ կողմի» հնարավոր մասնակցությունը, սակայն մանրամասներ չի հաղորդել:
Այսօր նաեւ տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցը նրա վզին պինդ փաթաված շոր է տեսել: Կտորի մյուս ծայրը կապված է եղել լոգարանի վերին ձողից: Բերեզովսկու առանձնատան խուզարկությունը դեռ չի ավարտվել եւ կտեւի առնվազն մի քանի օր:




























