Փետրվարի 17-ին Երևանի «Բանանցն» իր հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց թուրքական Անթալիա քաղաքում։ Ինչպես արդեն հայտնել ենք, այս անգամ մեր թիմի մրցակիցը ռուսաստանյան «Անժի» ակումբն էր։
Հանդիպումն անցավ լարված և անզիջում պայքարում։ Մրցակիցները փորձում էին չկենտրոնանալ այն մտքի վրա, որ դա ընդամենը ընկերական խաղ է։
Հանդիպման ընթացքում Ստեւիցա Կուզմանովսկու սաները երկու անգամ հաշվի մեջ առաջ էին անցնում, սակայն ռուսական թիմին հաջողվում էր վերականգնել հավասարակշռությունը։ Բացի այդ, նրանք 11-մետրանոցի իրավունք ստացան, սակայն չկարողացան օգտվել հաղթանակ կորզելու պատեհ առիթից։
Ավելորդ չէ ընդգծել, որ մայրաքաղաքի թիմի կազմում դաշտ էին դուրս եկել ֆուտբոլիստներ, որոնք փորձաշրջան են անցնում։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Բանանցն» ավարտում է իր ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։




























