Սկանդալային MMM ֆինանսական բուրգը կրկին ակտիվացրել է իր գործունեությունը Էստոնիայում: Երկրում արգելված բուրգի ակտիվիստները գովազդային տեսահոլովակներ են միացրել Տալլինի եւ Պյարնուի հասարակական տրանսպորտում: Բուրգը գովազդվում է նոր անունով` «Մավրոպոլի», հայտնում է Postimees կայքը:
Գովազդը լիովին պաշտոնական հիմունքներով է, իսկ լսարանը կազմումէ օրական մոտ 200 հազար մարդ: Պատվիրատուն մասնավոր անձ է: Էստոնիայի սպառողների միությունը պահանջել է դադարեցնել գովազդը, եւ PublicTV-ն, որն իրականացնում է «Մավրոպոլիի» արշավը,խոստացել է արդեն այսօր հանել գովազդը:
Միեւնույն ժամանակ Մավրոդիի գովազդային պաստառներ են հայտնվել նաեւ Մոսկվայում, սակայն մի մասն արագ ապամոնտաժվել է: Բուրգի գործունեությունը արգելված է աշխարհի շատ երկրներում, իսկ երեկվանից դատարանի որոշմամբ արգելվել է նաեւ Ռուսաստանում:
Մավրոդիի հիմնած MMM բուրգի գործունեությունից 90-ականների սկզբին 10-15 մլն մարդ էր տուժել, իսկ նա դատապրտվել էր 4,5 տարվա ազատազրկման:




























