Աստանայում ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների տարածաշրջանային խորհրդակցության ընթացքում` մարտի 28-ին արձանագրություն է ստորագրվել սահմաննի պաշտպանության կազմակերպման որակի բարձրացման վերաբերյալ, հայտնում է BNews.kz-ը:
Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ Վասիլի Նեիչենկոյի խոսքով, նախատեսված է որոշակի նպատակային ծրագրերի իրականացում` սահմանների պաշտպանության բարելավման ուղղությամբ: Որպես կետերից մեկը նշվում է մասնագետների վերապատրաստման կուրսերի անցկացումը:
Նշենք, որ Աստանայում մարտի 27-ին մեկնարկել է ԱՊՀ Կենտրոնասիական տարածաշրջանի եւ Ռուսաստանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունը:




























