Հազարավոր հայեր, հրեաներ եւ այլ ազգության ներկայացուցիչներ ապրիլի 21-ին կհավաքվեն Նյու Յորքի Թայմս-Սքուերում՝ հարգելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության, զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է ամերիկյան «The Western Queens Gazette» թերթը:

Այդ միջոցառմանը հարգանքի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության 2 մլն եւ հրենաների Հոլոքոստի շուրջ 6 մլն զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախաշեմին, ցեղասպանությունից մազապուծ եղած երկու հայուհիներ, ովքեր այժմ գտնվում են Նյու Յորքի Հայկական տանը, պատմել են ցեղասպանության սարսափների մասին:

Հայոց ցեղասպանությունը հետագայում օրինակ դարձավ այլ ռեժիմնորի կողմից նմանատիպ հանցագործություններ կատարելու համար: Ադոլֆ Հիտլերը Լեհաստան ներխուժումից առաջ հայտարարել էր, թե «ով է այսօր հիշում հայերի կոտորածների մասին»: