Լոս Անջելեսում` Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Դեվիդսոնի սրահում ապրիլի 27-ին կայանալու է միջազգային գիտաժողով «Անկախություն եւ հետո. 1991 թվականից հետո նոր հայկական սձյուռքի որոնումներում» թեմայով, որը կազմակերպվել է ՀՅԴ-ի ԱՄՆ արեւմտյան մասի կենտրոնական կոմիտեի եւ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, «The Armenian Review» պարբերականի կողմից:

Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, գիտաժողովը` պրեզենտացիաներով եւ քննարկումներով, ուղղված է լինելու Սփյուռքի կյանքի տարբեր ասպեկտների վրա Հայաստանի անկախության եւ  հետագա պրոցեսների ազդեցության ուսումնասիրմանը, ինչպիսիք են քաղաքական գաղափարախոսությունն ու մշակութային հարցերը, լեզվաբանական եւ գրական ստեղծագործությունները, տնտեսական ներդրումները, կազմակերպություններն ու հաստատությունները, գումարային փոխանցումները, անդամությունը, նաեւ ինքնության հիբրիդային ձեւավորումը: