Չեռնոգորիայի պետական ֆինանսական վերահսկողության ծառայության ղեկավար Միրոսլավ Իվանիշեւիչը, ով հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում, հրաժարական է տվել:

«Ես հրաժարական եմ տալիս, քանի որ իմ վարքը, որը գրավել է լրատվամիջոցների եւ հասարակության ուշադրությունը, թույլ չի տալիս ինձ պետական պաշտոն զբաղեցնել»,-ասել է նա: Իվանիշեւիչը ներողություն է հնդրել իր ընտանիքի անդամներից, Չեռնոգորիայի քաղաքացիներից ու պետական հաստատություններից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իվանիեւիչը, ով նախկինում զբաղեցրել է նաեւ ֆինանսների նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները, հավելել է, որ մտադիր չէ դատարանում ապացուցել, որ շորթման կամ հանցավոր գործունեության զոհ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Չեռնոգորիայի բարձրաստիճան պաշտոնյան դարձել է սեքս-սկանդալի զոհ: Համացանցում հայտնվել է Ֆինանսական վերահսկողության ծառայության ղեկավար Միրոսլավ Իվանիշեւիչի ինտիմ հանդիպման տեսագրությունը մի կնոջ հետ, որի դեմ նա դատական վարույթ է սկսել: Պաշտոնյան հայտարարել է, որ այդ կինը տարիներով իրեն շանտաժի է ենթարկում:

YouTube-ում տեղադրվել է երկու տեսահոլովակ, որոնցից մեկում պաշտոնյան վարտիքով եւ գուլպաներով է: Նրա ուղեկցուհին ակնարկում  է, որ կարող է օգտագործել այդ տեսագրությունը, հայտնում է  РСН-ը:

Ըստ Իվանիշեւիչի՝ այդ կինը միտումնավոր էր եկել իր աշխատասենյակ՝ վարկաբեկող տեսագրությունն անելու: Ընդ որում նա նշել է, որ  հանդիպումը աշխատանքային ժամերին չի կատարվել, հայտնում է «Ռոսբալտը»:

Ըստ տեղական մամուլի՝ անցյալ տարվա սեպտեմբերին հարձակում էր կատարվել այդ տեսագրության հերոսուհու վրա: Մեղադրանք էր ներկայացվել Իվանիշեւիչի կնոջը: