Իսրայելի վարչապետ Նեթանյահուն օրերս պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայի կառավարությունից «Մավի Մարմարայի» դեպքի համար: Այս թեման իր հոդվածում զարգացնում է Իսրայելի «Արարատ» հայերի միության մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին.
Շատ իսրայելցիների կարծիքով` Բենիամին Նեթանյահուի նման քայլն ամոթ է մեր երկրի համար, սակայն այստեղ, ինչպես միշտ, քաղաքականությունը գերակա է դառնում ամեն ինչի նկատմամբ:
Երբ իմացա մեր վարչապետի գործունեության մասին, այդ պահին մի կողմ թողնելով զգացմունքները, մտածում էի հետեւյալի մասին. որքան է մեր աշխարհն անարդար, եթե Թուրքիան այդ իրավիճակից հաղթող է դուրս գալիս: Չէ որ թուրքական կողմը կոտրեց տվյալ միջադեպի համար Թուրքիայից ներողություն չխնդրելու Իսրայելի ղեկավարության որոշումը: Իսկ Իսրայելի վարչապետը այդ կերպ որոշեց նվեր մատուցել մեր մեծարգո հյուրին` The president of United States Mr. Barak Hussein Obama-ին` մոռանալով իր երկրի քաղաքացիների զգացմունքների մասին:
Թուրքիան ստանալով Իսրայելի ներողությունը, արդեն 98 տարի շարունակ երբեք եւ ոչ ոքից ներողություն չի խնդրում 1,5 մլն հայերի ոչնչացման համար, որը երիտթուրքերի կառավարությունն իրականացրել է 8 տարի շարունակ: Նույն Թուրքիան համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ:
Միանգամայն օրինաչափ հարց է առաջանում, արդյոք ժամանակը չէ , որ Թուրքիան մտածի իր անցյալի մասին եւ ուրիշներից ներողություն չպահանջի, այն դեպքեում, երբ ինքը ներողություն չի խնդրել իր գործողությունների համար, նրան համար, որ մի ողջ ժողովրդի պատմությունը լցրել է արցունքով, անմեղ նահատակների արյամբ:
Սակայն անհնար է, պարզապես չի կարելի պատկերացնել առողջ հասարակություն մի երկրում, որն ամեն ինչ անում է միայն մեկ նպատակի համար` թաքցնելու իր ամոթն ու մարդկության դեմ կատարված հանացագործությունը:



























