ԱՄՆ Սենատում մեծամասնության առաջնորդ հարրի Ռիդը եւ նրա կինը՝ Լանդրան այցելել են Լաս Վեգասում վերջերս կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի: Այս մասին հաղորդում է «Ասպարեզը»:
Սենատորին դիմավորել են քահանա Ավետիս Թորոսյանը, ծխական խորհրդի նախագահ Ատրուշան Արմենյանն ու շինարարական կոմիտեի անդամներ Կոկո Տարաքչյանն ու Լեւոն Գյուլբենկյանը: Սրենատորն ու իր կինը եկեղեցի են մտել վառվող մոմերը ձեռքներին: Հայր Ավետիսը կարճ պատմել է եկեղեցու եւ նրա ծառայությունների մասին:
Սենատորը տպավորված է եղել, որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 7 ամսվա ընթացքում:




























