Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Րաֆֆի Մանուկյանի նախընտրական կոմիտեն քաղաքային գանձապահի պաշտոնը ընտրովից նշանակովի դարձնելու նախաձեռնության դեմ պայքարելու համար 10 865 դոլար է պարտք վերցրել: Այս մասին գրում է Glendale News-Press-ը:
Մանուկյանը, ով գանձապահի միակ թեկնածուն է, 12 965 դոլար է ծախսել փոստային առաքումների, գովազդի, պաստառների, հեռախոսազանգերի եւ ընտրողների ցուցակների համար, բայց հավաքել է միայն 2100 դոլար, այն էլ իրենից ու իր հարազատներից: Մանուկյանն ասել է, որ այդ գումարը պետք է փակի այն ծախսերը, որոնք արվել են կրեդիտային քարտերի միջոցով:
Թեեւ Մանուկյանը պնդում է, որ քաղաքային գանձապահի պաշտոնը նշանակովի դարձնելու նպատակ ունեցող քաղաքական ընդդիմության նախաձեռնությունը հիմնավորված է, բայց գործող գանձապահ Ռոն Բորուքին դեմ է հանդես եկել դրան, պնդելով, թե դա անարդյունավետ մոտեցում է: Բորուքին եւ քաղաքային խորհրդի անդամ Դեյվ Ուիվերը պնդում են, որպեսզի գանձապահը նշանակվի, ոչ թե՝ ընտրվի: Նախկինում նման առաջարկները երեք անգամ չեն ընդունվել քվեարկության արդյունքում:




























