ՆԱՏՕ-ի խորհուրդը հավանություն է տվել Ֆիլիպ Բրիդլավին Եվրոպայում գլխավոր հրամանատարի պաշտոնում նշանակելուն: Այժմ ամերիկացի գեներալի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ-ի Սենատը:
Այդ պաշտոնում Բրիդլավը փոխարինելու է ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին: Մինչ այդ 54-ամյա գեներալը շարունակում է մնալ Եվրոպայում ԱՄՆ-ի օդուժի հրամանատարը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Նախկինում Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարի պաշտոնում հաստատվել էր Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի նախկին հրամանատար գեներալ Ջոն Ալենը: Սակայն նա հայտարարել էր հրաժարականի մասին: Անցյալ տարի Ալենը խառն էր սկանդալին, որի պատճառով ԿՀՎ-ի այն ժամանակվա ղեկավար Դեւիդ Պետրեուսը զրկվել էր պաշտոնից:
Հավելենք, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում ավանդաբար նշանակվում են ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
ՆԱՏՕ-ի խորհուրդը հավանություն է տվել Ֆիլիպ Բրիդլավին Եվրոպայում գլխավոր հրամանատ
Հասանելի է
русскийՏեղադրություն




























