Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը մարտի 28-ին հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի եւ օրենսդիր մարմինների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ: Երկկողմ կապերի աշխուժացման նպատակով ընդգծվել է փոխայցելությունների անհրաժեշտությունը:
Դեսպան Ադոնցը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, անդրադարձել է Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Կողմերը քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:




























