Քաղաքակիրթ մարդու համար միանգամայն անհասկանալի է այն, թե ինչու է Թուրքիան համառորեն  հրաժարվում Հայոց ցեղասպանության ճանաչումից: Այդ մասին Analitika.at.ua-ին հայտնել է Ուկրաինայի VI գումարման ժողովրդական պատգամավոր, քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը:

«Թուրքիան վաղուց ԵՄ մտնելու հայտ է ներկայացրել, Անկարայում պետք է հասկանան, որ եվրոպական արժեքների ընդունումն անխուսափելի է, իսկ դա նշանակում է, որ ստիպված են դատապարտել  նախնիների սխալները: Իհարկե, կարելի է անուշադրության մատնել արժեքները, կարելի է փորձել ոչ թե մտնել Եվրոպա, այլ ներխուժել, անգամ՝ վազել մինչեւ Վիենա, բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինել, որ կարող են հետ ուղարկել՝ քացիներով», - նշել է փորձագետը:

1915թ. Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր: Թուրքիան ավանդաբար հերքում է մեկուկես միլիոն հայերի կոտորածը Առաջին աշխարհամարտի տարիներին եւ չափազանց ցավագին է արձագանքում  Հայոց ցեղասպանության հարցով Արեւմուտքի քննադատությանը: