Մարտի 28-ին Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական երկկողմ հարաբերություններին եւ տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են Կանադայի ներդրումների ծավալների ընդլայնումը Հայաստանում եւ շեշտել հայ-կանադական առեւտրատնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությունը հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծել են ՀՀ դեսպանության եւ Կանադայի պետական ապարատի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը: